ՀՀ վարչապետի խոսքով` այս թեմաների նկատմամբ հիմա ու ընդհանրապես պետք է լինել շրջահայաց։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ստեփանակերտի եկեղեցու ավիրումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում պետական մակարդակով դարձնել միջազգային քննարկումների առարկա։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, ասաց նա` պատասխանելով հարցին` արդյոք այս հարցը ՀՀ–ն պատրաստվում է բարձրացնել միջազգային հարթակներում։
«Այս թեմաների նկատմամբ հիմա ու ընդհանրապես պետք է լինել շրջահայաց, քանի որ դրանք երկսայրի սուր են։ Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը: Կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով, և սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,– նշեց նա: