https://arm.sputniknews.ru/20260423/trampi-ughu-shrjanakum-erkatughajin-hatvatsy-kkaravari-tripp-ynkerutjuny-pashinjan-101295247.html
«Թրամփի ուղու» շրջանակում երկաթուղային հատվածը կկառավարի TRIPP ընկերությունը. Փաշինյան
«Թրամփի ուղու» շրջանակում երկաթուղային հատվածը կկառավարի TRIPP ընկերությունը. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ երկաթուղու այդ հատվածը միանալու է երկրի ընդհանուր երկաթուղային ցանցին։ 23.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-23T13:22+0400
2026-04-23T13:22+0400
2026-04-23T13:22+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
երկաթուղի
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/540/04/5400459_0:83:1601:983_1920x0_80_0_0_06284833d28f8305588684fa7dc5dd7b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում երկաթուղային հատվածը կառավարելու է TRIPP ընկերությունը։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։Լրագրողներից մեկը հարցրեց` «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում առաջինը գործարկվելու է երկաթուղին, և երբ ենթակառուցվածքները պատրաստ լինեն, դրանք կառավարվելո՞ւ են հայ–ամերիկյան ընկերության կողմից, թե՞ ռուսական ընկերությունն է կառավարելու։Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ TRIPP–ի շրջանակում կառուցվող երկաթուղին միանալու է ընդհանուր երկաթուղային ցանցին։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/540/04/5400459_90:0:1509:1064_1920x0_80_0_0_e2cf6ec48e38e7277d763f9ad72c0614.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, երկաթուղի, թրամփի ուղի (tripp)
հայաստան, նիկոլ փաշինյան, երկաթուղի, թրամփի ուղի (tripp)
ՀՀ վարչապետը վերահաստատեց, որ երկաթուղու այդ հատվածը միանալու է երկրի ընդհանուր երկաթուղային ցանցին։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում երկաթուղային հատվածը կառավարելու է TRIPP ընկերությունը։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկը հարցրեց` «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում առաջինը գործարկվելու է երկաթուղին, և երբ ենթակառուցվածքները պատրաստ լինեն, դրանք կառավարվելո՞ւ են հայ–ամերիկյան ընկերության կողմից, թե՞ ռուսական ընկերությունն է կառավարելու։
«TRIPP-ի հատվածում երկաթուղին կառավարելու է TRIPP ընկերությունը։ Այդտեղ ընդհանրապես երկրորդ կարծիք չկա»,– պատասխանեց Փաշինյանը։
Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ TRIPP–ի շրջանակում կառուցվող երկաթուղին միանալու է ընդհանուր երկաթուղային ցանցին։