Փաշինյանն ուզում է ռմբապաստարանները վերածել երիտասարդ մայրիկների ակումբների

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետի խոսքով` ռմբապաստարանները, ճիշտ է, նկուղային հարկերում են, սակայն հագեցած են ամեն ինչով` սանհանգույցով, ջեռուցման և օդափոխության համակարգերով։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մանկապարտեզների և դպրոցների ռմբապաստարանները վերածել երիտասարդ մայրիկների ակումբների։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ 2020–21թթ. նախագծված բոլոր մանկապարտեզներն ու դպրոցներն ունեն ռմբապաստարաններ։

«Արդյունքում ձևավորվել են շատ մեծ տարածքներ։ Հիմա մենք խնդիր ունենք, որ այդ տարածքներն ամենօյա կյանքի մեջ օգտագործվեն, ներդրված փողն արդյունք բերի, չքնացնենք` ուղղակի դուռը փակելով»,– հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով` ռմբաստարանները, ճիշտ է, նկուղային հարկերում են, սակայն հագեցած են ամեն ինչով` սանհանգույցով, ջեռուցման և օդափոխության համակարգերով։

«Հիմա գաղափար է առաջացել` երիտասարդ մայրիկների ակումբների ծրագիր ունենալ` ժամանցի, կրթության, վերապատրաստման։ Այդ տարածքները ինչ–որ ձևով պետք է օգտագործվեն, որոնք տնտեսության մեջ միանշանակ ու աներկբա իրենց ազդեցությունն ունենալու են»,– վստահեցրեց վարչապետը։

Leave a comment