Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Ապրիլի 22-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:


 


Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:


 


Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:


 


 


Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պարոն Դմիտրի Արիստովը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


 


 


Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Դմիտրի Արիստովին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի ռուսերեն պատկերագիրքը և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ռուսերեն տարբերակը:


 


Վերջում Դմիտրի Արիստովը Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:


 

Դիտումների քանակ11

Leave a comment