Թրամփն Իրանի հետ հրադադարի ավարտի ժամկետ չի սահմանել. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել, հայտարարել են Սպիտակ տանը:

Ըստ մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի՝ ենթադրաբար «երեքից հինգ օրյա պատուհանի» մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նա ընդգծել է, որ հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:

Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ն շարունակում է սպասել Իրանի պատասխանին՝ հնարավոր համաձայնագրի իր պահանջներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment