Մեկնարկել է Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատումը․ աշխատանքներն իրականացվում են Կառավարության ֆինանսավորմամբ


Մեկնարկել են Գյումրու Բագրատունյաց օղակի ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվում են պետական ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։


 


Աշխատանքների ընթացքին հետևել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Մարզպետը ծանոթացել է իրականացվող շինարարական գործընթացին, զրուցել պատասխանատուների հետ։


 


Դավիթ Առուշանյանը կարևորել է տվյալ հատվածում իրականացվող աշխատանքների սեղմ ժամկետում ավարտելը՝ բնակիչների և վարորդների համար խոչընդոտներն ու անհարմարությունները նվազեցնելու նկատառումով։


 

Դիտումների քանակ4

Leave a comment