«300 դպրոց, 500 մանկապարտեզ» մեգանախագիծը շարունակություն է ունենալու. վարչապետ


«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը լիարժեք իրականացվում է ըստ ժամանակացույցի: Պետության ղեկավարը ծանոթացել է Արագածոտնում և Շիրակում կառուցված ու հիմնանորոգված կրթական հաստատությունների պայմաններին:


Փաշինյանը նշել է, որ կրթօջախների կառուցման մեգանախագիծը շարունակական է լինելու, քանի որ Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունի:


Վարչապետը ծանոթացել է նաև ճանապարհների հիմնանորոգման ընթացքին, այցելել կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգիներ, ջերմատներ:


Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։

Դիտումների քանակ3

Leave a comment