Հնդկաստանը հերքել է Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին վճարելու մասին լուրերը

https://arm.sputniknews.ru/20260422/hndkastany-herqel-e-hvormuzi-neghucn-ancnelu-hamar-iranin-vtsharelu-masin-lurery-101275111.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/18/85101205_24:0:580:417_1920x0_80_0_0_4bee0b7353f25f5043e95ad4b5a549e3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն

հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հնդկաստանի իշխանությունները հերքել են տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար Իրանին վճարելու մասին լուրերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Մուկեշ Մանգալը:

Պարզաբանման առիթ են դարձել հրապարակումները, որ արվել են ապրիլի 18-ի միջադեպից հետո, երբ իրանական ուժերի գնդակոծությունից հետո հնդկական երկու նավ հրաժարվել է անցնել նեղուցով: Մի շարք տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նավերի սեփականատերերին «անվտանգության երաշխիքներ» են առաջարկում են կրիպտոարժույթի դիմաց:

Առնվազն 34 իրանական լցանավ է անցել Հորմուզում ամերիկյան շրջափակման միջով. Bloomberg

«Marisk» ընկերության տվյալներով՝ առնվազն մեկ նավ կարող էր դառնալ նման սխեմայի զոհ և ենթարկվել գնդակոծության։

Մանգալը նման տեղեկություններն անվանել է ոչ հավաստի։ Նրա խոսքով՝ «Sanmar Herald» նավի նավապետի կողմից ԻՀՊԿ ծառայողներ ներկայացած անձանց իբր վճարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Գերատեսչությունը կապ է հաստատել նավի սեփականատիրոջ հետ, որը հերքել է դա։

Նա նաև ընդգծել է` Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում, որ երկրի դրոշով նավարկող որևէ նավ նման վճարումներ է կատարել:

Թրամփն ուզում է սահմանափակել Իրանի կողմից կարգավորման առաջարկ ներկայացնելու ժամանակը. CNN

Ավելի վաղ հնդկական գերատեսչությունը նշել էր, որ Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 22 նավ է եղել, որոնք նավարկել են Հնդկաստանի դրոշով: Ներկայում այդ նավերի թիվը նվազել է մինչև 14-ը, նրանք ակնկալում են անվտանգ անցման հնարավորություն:

Իրադրության սրումը կապված է տարածաշրջանում ռազմական գործողությունների հետ. ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուն հաջորդել են պատասխան գրոհներ, իսկ Թեհրանը սահմանափակել է Հորմուզի նեղուցով անցումը այն երկրների հետ կապված նավերի համար, որոնք աջակցել են այդ գործողություններին:

Leave a comment