Ապրիլի 24-ին Գարեգին Բ-ն կայցելի Ծիծեռնակաբերդ, հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Քաղաքականություն

22.04.2026 | 18:45

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի բարեխոսական կարգ, իսկ ժամը 11:00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment