https://arm.sputniknews.ru/20260422/akhtanshannery-bnvorvosh-en-aghiqajin-varakin-bjureghavanum-hvospitalacvatsneri-tivn-avelacel-e-101266601.html
Ախտանշանները բնորոշ են աղիքային վարակին. Բյուրեղավանում հոսպիտալացվածների թիվն ավելացել է
Ախտանշանները բնորոշ են աղիքային վարակին. Բյուրեղավանում հոսպիտալացվածների թիվն ավելացել է
Sputnik Արմենիա
Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 22.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-22T17:57+0400
2026-04-22T17:57+0400
2026-04-22T17:57+0400
հայաստան
բյուրեղավան
համաճարակ
վարակ
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_3fd66fa53a371666bd29b43d8e9ab1df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 11 մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ նույնատիպ գանգատներով 8 քաղաքացի է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն։ Կանչերի կտրուկ աճից հետո (շուրջ 30 կանչ են ստացել) իրավիճակի մասին ահազանգել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն, որի մասնագետներն այսօր առավոտյան արդեն եղել են համայնքում։Նշվում է, որ արձանագրված կլինիկական ախտանշաններն են սրտխառնոցը, փորլուծությունը, փսխումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։Կենտրոնի մասնագետները շարունակում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։ Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։
բյուրեղավան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_588115a4daf60509c4dca94dbd965ccf.jpg.webp
հայաստան, բյուրեղավան, համաճարակ, վարակ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
հայաստան, բյուրեղավան, համաճարակ, վարակ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
Հոսպիտալացվածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք»,– ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդագրությունում:
Նշվում է, որ արձանագրված կլինիկական ախտանշաններն են սրտխառնոցը, փորլուծությունը, փսխումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
Կենտրոնի մասնագետները շարունակում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։ Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։