0 դրամով՝ դեպի ընտրություններ․ «Ռեֆորմիստներ»-ի ու «Ազգային վերածնունդ»-ի հաշվետվությունները

Քաղաքականություն

22.04.2026 | 17:07

Ռեֆորմիստների կուսակցությունն ու «Ազգային վերածնունդ»-ը 2025 թվականին որևէ դրամական շարժ չեն ունեցել՝ ո՛չ ֆինանսական մուտքեր, ո՛չ անդամավճարներ, ո՛չ նվիրատվություններ։ Կուսակցությունները չեն կատարել նաև որևէ ծախս։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրանց հաշվետվությունների համաձայն՝ 2 կուսակցություններն էլ չունեն որևէ շարժական կամ անշարժ գույք։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 14-ին «Ռեֆորմիստներ»-ը և «Ազգային վերածնունդ»-ը հռչակագիր են ստորագրել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին միասին մասնակցելու մասին։ 

Վարչապետի թեկնածուն ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն է։

 

Գայանե Խաչատրյան

Leave a comment