Հորմուզի նեղուցում երկրորդ նավն է հարձակման ենթարկվել

Քաղաքականություն

22.04.2026 | 14:45

Չորեքշաբթի Իրանից մեկնող բեռնատար նավը կրակի տակ է ընկել և ստիպված է եղել կանգ առնել, հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը, գրում է DW-ն։

«Արտագնա բեռնատար նավի նավապետը հայտնում է, որ կրակ է բացվել, այժմ նա կանգնած է ջրերում։ Անձնակազմն անվտանգ է, նավին վնաս չի հասցվել»,- հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների (UKMTO) ծառայությունը։

UKMTO-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Իրանից ութ ծովային մղոն արևմուտք՝ Հորմուզի նեղուցում՝ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակվող շրջափակման ֆոնին։ Բրիտանական գործակալությունը չի նշել, թե ով է կրակել նավի վրա։

Ավելի վաղ բրիտանական ռազմածովային անվտանգության գործակալությունը հայտնել էր, որ չորեքշաբթի Հորմուզի նեղուցում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրակ է բացել կոնտեյներային նավի վրա։ UKMTO-ն հայտնել էր, որ հարձակումը տեղի է ունեցել  Օմանից 15 ծովային մղոն հյուսիս-արևելք։ Հարձակումը վնասել է նավը, զոհեր չկան։

«Նավապետը հայտնել է, որ նավին է մոտեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեկ հրետանավակ և կրակ բացել նավի վրա, ինչը մեծ վնաս է հասցրել կամրջին»,- հայտնել էր UKMTO-ն:

Հրդեհների կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment