ՀՀ նախագահը երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր է քննարկել Տաջիկստանի նախագահի հետ

https://arm.sputniknews.ru/20260422/hh-nakhagahy-erkkvoghm-haraberutjunnerin-arnchvvogh-harcer-e-qnnarkel-tajikstani-nakhagahi-het-101247550.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/16/101244848_112:0:1889:1333_1920x0_80_0_0_e50ac9f0d9304122642b32d7f0a7b8fd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վահագն խաչատուրյան, էմոմալի ռահմոն, հայաստան, տաջիկստան

վահագն խաչատուրյան, էմոմալի ռահմոն, հայաստան, տաջիկստան

Բաժանորդագրվել

Հայաստանի և Տաջիկստանի նախագահները կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ և քննարկել Հարավային Կովկասում ձևավորված որակապես նոր իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում նախագահները նշել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն և դրական դինամիկայով, ընդգրկելով փոխգործակցության տարբեր ուղղություններ։ Նախագահները շեշտել են, որ առկա է զգալի, դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ։

Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025 թվականի օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։

«Ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանի և հարակից երկրների համար՝ վերաիմաստավորելու իրենց համագործակցությունը և այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ ու երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության և հաղորդակցությունների զարգացման նշանակությունը՝ որպես տնտեսական ակտիվության և փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել նաև տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, ինչպես նաև այլ հեռանկարային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Կարևորվել է նորարարությունների խթանումը, գիտակրթական կապերի զարգացումը, մասնագիտական փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակումը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք կարող են նպաստել երկու երկրների տնտեսական աճին և մրցունակության բարձրացմանը։

Կողմերը նաև կարևորել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով բազմակողմ ձևաչափերի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում շեշտվել է համադրելի օրակարգերի առաջմղումը, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների մերձեցումը՝ ի շահ երկու երկրների և ավելի մի լայն տարածաշրջանային կայունության։

Leave a comment