Թուրքիայի բանակի ավիացիայի հրամանատարությանը պատկանող Boeing CH-47F Chinook բեռնատար ուղղաթիռը վթարի է ենթարկվել Անկարայի Թեմելի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնել է Ազգային պաշտպանության նախարարությունը։ Միջադեպի հետևանքով անձնակազմի անդամներ չեն տուժել, գրում է Turkiye today-ը։ Նախարարությունը հաստատել է վթարի փաստը՝ նշելով, որ այն վթարի է ենթարկվել «դեռևս անհայտ պատճառներով», դա կպարզվի մանրամասն հետաքննությունից հետո։ Անձնակազմի բոլոր…