ԵՄ-ն կվերսկսի Բաքվի հետ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները. Կալաս

Բաժանորդագրվել

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը շուտով կվերսկսի Ադրբեջանի հետ համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ադրբեջանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ էներգետիկայի և փոխկապակցվածության ոլորտներում։ Մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը և շուտով կվերսկսենք համագործակցության մասին նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը չորս բաժնից է բաղկացած։ Բանակցությունները մեկնարկել են 2017 թվականի փետրվարի 7-ին։ Այս պահին բաց են մնում որոշ հարցեր՝ կապված առևտրատնտեսական մասի հետ։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը համաձայնության են եկել համաձայնագրի տեքստի 90 տոկոսի շուրջ։

Leave a comment