Եվրոպան ցանկանում է արդյունավետ կապեր Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով

Քաղաքականություն

21.04.2026 | 17:54

Եվրամիությունը նախատեսում է ակտիվացնել համագործակցությունն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ՝ Սև ծովի և Կենտրոնական Ասիայի հետ տրանսպորտային ու էներգետիկ կապի զարգացման նոր ռազմավարության շրջանակում։ Այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Մարթա Կոսը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան հիմնավոր է Եվրահանձնաժողովի Սևծովյան ռազմավարությունը։ Կապն այս ռազմավարության բաղադրիչներից մեկն է։ Սրա շրջանակում մենք ավելի լավ ենք կապում Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով»,- նշել է նա։

Կոսն ընդգծել է, որ առևտուրն ու էներգետիկան կապի հիմնական ոլորտներն են։

«Հյուսիսում առևտրային ճանապարհները փակ են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավային ճանապարհները կասեցվել են Իրանի հետ պատերազմի պատճառով»,- նշում է Կոսը։

ԱԳ նախարարների հանդիպումից հետո նա հայտարարել է, որ քննարկել են նաև ԵՄ-ի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment