Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու՝ Իսրայելի հետախուզության հետ ենթադրյալ կապերի համար

Քաղաքականություն

21.04.2026 | 16:12

Իսրայելի հետախուզական ծառայության հետ կապված ցանց ղեկավարելու և հունվարին բողոքի ցույցերի ժամանակ Թեհրանի մզկիթ հրկիզելու մեջ մեղադրվող տղամարդը մահապատժի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Իրանի դատական ​​համակարգի «Միզան» լրատվականը։

«Ամիր Ալի Միրջաֆարին՝ թշնամու հետ համագործակցող զինված տարրերից մեկը, որը փորձել էր հրկիզել «Ղոլհակ» մեծ մզկիթը և ղեկավարում էր «Մոսադ» ցանցի հակաանվտանգության գործողություններն այդ տարածքում, այսօր առավոտյան կախաղան է բարձրացվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Այս տարվա սկզբին Իրանը ցնցվել էր համազգային հակակառավարական բողոքի ցույցերով, որոնք ճնշվեցին Իսլամական Հանրապետության պատմության մեջ ամենախիստ միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment