ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում ռուսական հիբրիդային սպառնալիքների դեմ նոր առաքելության տեղակայումը

Քաղաքականություն

21.04.2026 | 14:41

ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում Միության նոր առաքելության տեղակայումը։

«Կանաչ լույս։ ԵՄ արտգործնախարարները հենց նոր հաստատեցին Հայաստանում նոր առաքելությունը՝ պայքարելու ՌԴ  հիբրիդային սպառնալիքների դեմ։ ԱԳ նախարարները պետք է հաստատեն որոշումը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ»,- X-ում գրել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Ավելի վաղ այսօր ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել էր, որ քննարկելու են Հայաստանի համար նոր առաքելության հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment