Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

Ամիրյան փողոցը Պապ թագավորի փողոց անվանակոչելու նախագծի քննարկումը հետաձգվեց, քվորում չկար

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը նախագիծ էր ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխելու և Պապ թագավորի փողոց կոչելու վերաբերյալ։
Ավագանու նիստում հարցը միանշանակ չընդունվեց։ Խմբակցությունները դեմ արտահայտվեցին նախագծին։

Նախ հայտարարվեց, որ բերված նախագիծը քննարկված չէ ավագանու խմբակցությունների հետ, մինչդեռ նախկինում առաջարկ է եղել, որ Ամիրյան փողոցի անվանակոչության հարցում պետք է լինի կոնսենսուսային որոշում։

 Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց․ «Սկի չեմ էլ իմացել ով է այդ մարդը, և երբ մի փորք խորանում ես, հասկանում ես, որ, բացի նրանից, որ ինքը 26 կոմիսարներից մեկն է եղել, գեղեցիկ ազգանուն է ունեցել, այլ ոչ մի արժանիք առանձնապես չունի։ Եվ Երևանի ամենակենտրոնական փողոցներից մեկն իր անունով է անվանակոչված։ Կասկած չունեմ, որ այդ փողոցը վստահորեն պետք է անվանակոչվի»։

Քվորում չլինելու պատճառով նախագիծը չքվեարկվեց։

Ավինյանն առաջարկեց նախագիծը քննարկել մյուս խմբակցությունների հետ և համաձայնություն լինելու դեպքում այն քննարկել առաջիկա նիստերից մեկում։

Leave a comment