Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով Հայաստանում կլինի

Երեւան: Մեդիամաքս: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր քննարկել են Երեւանում մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի մանրամասները:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք քննարկել են նաեւ մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարեւորությունը»:
«Այցին ընդառաջ մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության այլ ծրագրերի եւ նախաձեռնությունների»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment