Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ

Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ:

Leave a comment