500–դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ

Բաժանորդագրվել

ԿԲ–ն հայտնել է, որ շրջանառությունից դուրս են բերվել միայն 2-րդ սերնդի որոշ թղթադրամներ։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. 500–դրամանոց մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Քաղաքացիների շրջանում առաջացած հարցադրումների ֆոնին նման հայտարարություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը։

Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը նշել է, որ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամը շարունակում է մնալ շրջանառության մեջ և պահպանում է օրինական վճարամիջոցի իր կարգավիճակը։

Հայտարարության համաձայն՝ շրջանառությունից դուրս են բերվել միայն 2-րդ սերնդի որոշ թղթադրամներ, և այդ որոշումը որևէ կերպ չի վերաբերում մետաղադրամներին։

Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել նորերի հետ․ ԿԲ

Պաշտոնական տեղեկատվությամբ՝ ՀՀ բոլոր մետաղադրամները քաղաքացիները կարող են օգտագործել առանց սահմանափակման՝ առօրյա վճարումների ընթացքում։

Leave a comment