https://arm.sputniknews.ru/20260421/hvogevvor-tsarajvoghnery-chen-karvogh-durs-linel-hamyndhanur-hajtararagrman-hamakargic-pashinjan-101206683.html
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
Հոգևոր ծառայողները չեն կարող դուրս լինել համընդհանուր հայտարարագրման համակարգից. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտարարում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։ 21.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-21T13:00+0400
2026-04-21T13:00+0400
2026-04-21T13:00+0400
նիկոլ փաշինյան
եկեղեցի
հարկեր
հայտարարագիր
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101118550_0:0:1100:619_1920x0_80_0_0_163a2326aa8e7a922c8c14ccf924f3ef.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, և այդ համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։Նա ընդգծեց, որ այս օրակարգն արդեն 8 տարի անընդունելի է եկեղեցու համար։ Փաշինյանը ենթադրում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101118550_275:0:1100:619_1920x0_80_0_0_4aac303d1b9d3bd4d570e4e0e75fd52a.jpg.webp
նիկոլ փաշինյան, եկեղեցի, հարկեր, հայտարարագիր, հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան, եկեղեցի, հարկեր, հայտարարագիր, հայ առաքելական եկեղեցի
Լրացվում է
Փաշինյանը հայտարարում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ, և այդ համակարգից չեն կարող դուրս լինել հոգևոր ծառայողները։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուղիղ եթերում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Մենք վաղուցվանից ենք խոսել, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցին որոշակի առևտրային գործունեության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետք է նաև հարկեր վճարի։ Ընդ որում, մենք ասում ենք, որ էդ վճարված, հավաքագրված հարկերը 100 %–ով անվերապահորեն կվերադարձնենք եկեղեցուն, ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք, այդ թվում սոցիալական երաշխիքների ձևով, և այդպես շարունակ»,–ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս օրակարգն արդեն 8 տարի անընդունելի է եկեղեցու համար։ Փաշինյանը ենթադրում է, որ իր առաջարկը չեն ընդունում, քանի որ ուզում են գործել ստվերում և հաշվետու չլինել ժողովրդի առաջ։