Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ պողոտայում գործող մասնաճյուղը։ Այսուհետ Ֆասթ Բանկի հաճախորդները կսպասարկվեն հիմնովին արդիականացված, ընդարձակ, ժամանակակից դիզայներական լուծումներով հագեցած սրահում, որը վերազինվել է նորարարական տեխնիկայով։ 

Բանկից հայտնել են, որ վերաբրենդավորումն իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արագ, պարզ եւ արդյունավետ ձեւաչափով։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մենք տեղափոխվել ենք Տիգրան Մեծ պողոտայում ավելի հարմարավետ, ավելի ընդարձակ ու արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով զարգացած մասնաճյուղ»,- ասել է մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանը:

Ֆասթ Բանկի պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է արագ լուծումներ գտնել յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխան։ Մասնաճյուղում կան նաեւ ինքնասպասարկման արդի գործիքներ, որոնք ավելի են պարզեցնում բանկինգի գործընթացը։ Մասնաճյուղը գործելու է 24/7 աշխատանքային ռեժիմով:

Ֆասթ Բանկը շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը՝ ընթացքում մեծացնելով դրանց քանակը։ Նախորդ տարի բանկը բացել է 4 նոր մասնաճյուղ եւ վերաբրենդավորել 10-ը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



Leave a comment