Քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար

Հասարակություն

Քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար (տեսանյութ)

Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում հազարավոր քաղաքացիներ միացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին և գրավոր դիմում ներկայացրել դատարան։

Նրանք պնդում են, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատցյալների վրա, և դրանով սահմանափակվում է կրոնական պահանջմունքները բավարարելու իրենց սահմանադրական իրավունքը։

Արդեն ինը ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է անազատության մեջ։ Սրբազան հայրը զրկված է հոգևոր սպասավորություն իրականացնելու և թեմի հոգսերով զբաղվելու հնարավորությունից։

Շողակաթ Շեմ 

Leave a comment