Հացահատիկի հերթական խմբաքանակն է ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել

Հացահատիկի հերթական խմբաքանակն է Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ 1746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկն այսօր է ուղարկվել Հայաստան։

Ավելի քան երեսուն տարվա դադարից հետո Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների գործընթացը մեկնարկել է 2025-ի նոյեմբերի 6-ին, երբ ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը՝ 15 վագոնով, այս երթուղով հասավ հանրապետություն։

2026-ի փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել արդեն 285 վագոն հացահատիկ, որի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 19,900 տոննա։

Բացի ռուսական մատակարարումներից, այս նույն ճանապարհով Հայաստան է ներկրվել նաև ղազախական հացահատիկի զգալի խմբաքանակ։

Հացահատիկից բացի, 2025-ի դեկտեմբերի 18-ից մեկնարկել է նաև Ադրբեջանից Հայաստան վառելիքի ներկրում:

Այս գործընթացը հնարավոր է դարձել 2025-ին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ինչի արդյունքում օգտագործվում է Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան, Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային ուղիները։

Leave a comment