Հայաստանի հեռահաղորդակցության շուկան 2028-ին կհասնի 459 մլն դոլարի. վերլուծություն

https://arm.sputniknews.ru/20260421/hajastani-herahaghvordakcutjan-shukan-2028-in-khasni-459-mln-dvolari-verlutsutjun-101188499.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101178088_134:0:2865:2048_1920x0_80_0_0_b367cac7fd8c6d5de448f618508615c7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հայաստան, ինտերնետ

տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հայաստան, ինտերնետ

Բաժանորդագրվել

5G-ն Հայաստանում փորձնական տեխնոլոգիայից վերածվել է բջջային կապի ստանդարտ ենթակառուցվածքի, որի շուրջ օպերատորներն առաջարկում են նոր ծառայություններ:

ԵՐԵՎԱՆ, 21ապրիլի – Sputnik. Հայաստանի հեռահաղորդակցության շուկան առաջիկա երեք տարիներին կաճի միջինը 2,5%-ով և 2028 թվականին կհասնի 172,4 մլրդ դրամ ծավալի։ Նման կանխատեսում են ներկայացրել Nexign-ի և TelecomDaily-ի վերլուծաբանները։

Nexign-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Կարպովը նշել է, որ ժամանակակից բիլինգային և սպասարկման պլատֆորմի միջոցով, որը թույլ է տալիս մեկ համակարգով կառավարել ծառայությունների ամբողջ շարքը, օպերատորները կարող են արագ գործարկել նոր համալիր պրոդուկտներ, ճկուն կարգավորել տարբեր հատվածների համար սակագները և իրական ժամանակի ռեժիմում կառավարել դրամայնացումը։

ՀՀ կառավարությունը 25 մլն դոլարի պրոցեսորներ կգնի պետական ԱԲ կենտրոնի համար

Ավելի վաղ Nexign ընկերությունը և TelecomDaily տեղեկատվական-վերլուծական գործակալությունն իրականացրել էին Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ուսումնասիրություն, ըստ որի` 2024 թվականին այն աճել է 4,2 %-ով, 2025 թվականին՝ 3,5 %-ով՝ կազմելով 159,9 մլրդ դրամ ծավալ։ Դինամիկան գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները. ըստ TM Forum-ի՝ համաշխարհային շուկան 2024-2025 թվականներին տարեկան աճել է 2,5%-ով։

«Հայաստանի հեռահաղորդակցության շուկան հասուն է և տեխնոլոգիապես զարգացած։ 5G-ի զանգվածային ներդրումը, օպտիկամալուխային ենթակառուցվածքի զարգացումը և ամպային հարթակների գործարկումը օպերատորներին դարձնում են ոչ միայն կապի մատակարարներ, այլ նաև ունիվերսալ թվային պրովայդերներ, որոնք միավորում են բջջային ինտերնետը, ֆիքսված հասանելիությունը, հեռուստատեսային և ՏՏ ծառայությունները միասնական էկոհամակարգի մեջ»,‑հայտարարել է Nexign-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։

Նա նաև հավելել է, որ շուկայի դինամիկայի վրա ազդել են գերարագ ինտերնետով թվային ծառայությունների սպառման աճը և ցանցային ենթակառուցվածքի թարմացումը: Առաջիկա տարիներին ոլորտի միտումներից կլինեն 5G ծածկույթի ընդլայնումը, ձեռնարկությունների բիզնեսի լուծումների պահանջարկի աճը և օպերատորների անցումը համընդհանուր թվային պրովայդերների մոդելին:

Հայաստանյան օպերատորների հասույթի հիմնական աղբյուրները շարունակում են մնալ բջջային կապի (58%) և ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության (շուրջ 20%) ծառայությունները: Բջջային կապի մուտքի մակարդակը գերազանցում է 130%-ը, ինչը ցույց է տալիս շուկայի հագեցվածությունը և ուշադրության կենտրոնացումը բաժանորդային բազայի ավելացումից դեպի տրաֆիկի սպառման աճ և թվային ծառայությունների զարգացում:

ԱԲ կենտրոն Հայաստանում․ Firebird ընկերությունը կներդնի առաջին 500 մլն դոլարը

2025 թվականին Հայաստանը փորձնական նախագծերից անցել է հինգերորդ սերնդի ցանցերի լայնածավալ ներդրման։ Այսպես, Ucom ընկերությունն ավարտել է 5G-ի ծավալումը ողջ երկրում՝ ապահովելով 48 քաղաքների և հարյուրավոր բնակավայրերի (բնակչության ավելի քան 94%) ծածկույթը։ Viva-ն և Team Telecom Armenia-ն 5G ստրանդարտը գործարկել են խոշոր քաղաքներում՝ առաջին հերթին Երևանում և Գյումրիում։

Leave a comment