https://arm.sputniknews.ru/20260420/trampy-hajtararel-e-vor-iren-chen-karvogh-stipel-irani-het-voch-shahavet-gvortsarq-knqel-101191928.html
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն կարող ստիպել Իրանի հետ «ոչ շահավետ գործարք» կնքել
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն կարող ստիպել Իրանի հետ «ոչ շահավետ գործարք» կնքել
Sputnik Արմենիա
Ապրիլի 19-ին ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T19:48+0400
2026-04-20T19:48+0400
2026-04-20T19:48+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_0:320:3072:2048_1920x0_80_0_0_bdffe509e45a3d69f6b67031e73966c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն ստիպել «հապշտապ ոչ շահավետ գործարք կնքել» Իրանի հետ։Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու։ Քիչ ավելի ուշ նա ասել էր, որ իր համար միևնույնն է՝ Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում սպասվող բանակցություններին կգա, թե ոչ։Ապրիլի 19-ին ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։ Դրանից առաջ նա պնդում էր, որ ցանկացած իրանական նավ, որը կմոտենա Հորմուզի նեղուցի շրջափակման գոտուն, անմիջապես կոչնչացվի։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_16ca23307c8fcb49f411a12e28b54556.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, գործարք
ամն, իրանի իսլամական հանրապետություն, գործարք
Ապրիլի 19-ին ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն ստիպել «հապշտապ ոչ շահավետ գործարք կնքել» Իրանի հետ։
«Ինձ չեն ստիպի հապշտապ ոչ շահավետ գործարք կնքել։ Աշխարհի ամբողջ ժամանակը մերն է»,- ասել է նա «Bloomberg»-ի հետ զրույցում։
Ապրիլի 19-ին ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։ Դրանից առաջ նա պնդում էր, որ ցանկացած իրանական նավ, որը կմոտենա Հորմուզի նեղուցի շրջափակման գոտուն, անմիջապես կոչնչացվի։