ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Երևանում Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է, այս մասին իրազեկող հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Երևանում Սարյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ չկայանել»,– նշված է հաղորդագրության մեջ։
–00—ՅՄ