Մասնավորապես՝ Ժ.Ս.-ի ցուցումով, 2024 թվականի մայիսի 30-ին Ն.Հ.-ն իր որդու փոխարեն՝ Գ.Դ.-ին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ներկայացրել են Ռ.Խ.-ի ծննդյան վկայականը և Գ.Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն:
Արդյունքում՝ բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ.Խ.-ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ.Դ.-ն:
Ռ.Խ.-ն տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջնականապես ապօրինի ազատվելու նպատակով այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա վերջինս ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, քանի որ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման ընդունումից հետո նշված հիվանդության առկայությունն այլևս զորակոչիկին չի ազատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Ռ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն.Հ.-ի, Գ.Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ.Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՀՀ ՔԿ