Իրանական առևտրային նավի վրա հարձակումը «ագրեսիայի օրինակ» է․ Էսմայիլ Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել, որ իրանական առևտրային նավի վրա հարձակումը «ագրեսիայի օրինակ» է։

«ԱՄՆ-ը հակասական քայլերով և հրադադարի պայմանների խախտմամբ ցույց է տալիս, որ լուրջ չէ դիվանագիտական գործընթացում։

Այս իրավիճակը խորացնում է Իրանում անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, և Թեհրանը հետագա քայլերը կձեռնարկի՝ ելնելով ազգային շահերից»,-ասել է Բաղային։

Նա նաև հայտնել է, որ իրանը դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու՞ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment