Ռեշտ-Աստարա երկաթուղու աշխատանքի մեկնարկի ժամկետը հետաձգվել է. Իրանի դեսպան

https://arm.sputniknews.ru/20260420/resht-astara-erkatughu-ashkhatanqi-meknarki-zhamkety-hetadzgvel-e-irani-despan-101171173.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/159/13/1591304_205:0:2936:2048_1920x0_80_0_0_c124df4071d837813e1bd6aec4d5113c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, երկաթուղի, քազեմ ջալալի

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, երկաթուղի, քազեմ ջալալի

Բաժանորդագրվել

Պատերազմն ազդել է տարածաշրջանային լոգիստիկայի վրա։ Աճում են տրանսպորտի և ապահովագրության ծախսերը, փոխվում են ավանդական երթուղիները, նվազում մատակարարումների ժամկետների կանխատեսելիությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Տարածաշրջանի ռազմական գործողություններն ազդել են նաև Իրանի և Ռուսաստանի միջև ենթակառուցվածքային կարևոր նախագծերից մեկի՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու («Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորագույն հատվածն է) կառուցման, իրականացման հարցում։ «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք պայմանավորվել էինք այս տարվա ապրիլի 1-ին այդ երկաթուղու վերաբերյալ պայմանագիր ստորագրել։ Նրանք (ԱՄՆ-ն և Իսրայելը. խմբ.) պատերազմ սանձազերծեցին, որի պատճառով մենք չկարողացանք իրագործել այդ ծրագիրը։ Սակայն պատերազմը մեզ չի ստիպի ամբողջությամբ հետաձգել այդ ծրագիրը։ Մեզ մի քիչ խանգարեցին, բայց ամբողջությամբ չեն խանգարի», – ասել է նա։

Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածը երկաթուղային, ճանապարհային և ծովային երթուղիների ցանցով Իրանը և Ռուսաստանը կապող «Հյուսիս-հարավ» միջանցքի «դուրս մնացող օղակն» է համարվում: Դրա գործարկումը պետք է զգալիորեն բարելավի փոխադրումների արդյունավետությունը և կրճատի բեռների առաքման ժամկետները։

Ջալալիի խոսքով՝ պատերազմի ազդեցությունը տարածաշրջանային լոգիստիկայի վրա արդեն զգացվում է: Աճում են տրանսպորտային և ապահովագրական ծախսերը, փոխվում ավանդական երթուղիները, նվազում մատակարարումների ժամկետների կանխատեսելիությունը: Սակայն, չնայած այս գործոններին, երկու երկրներն էլ կարծում են, որ ընթացիկ պայմանները չեն կանգնեցնի առևտրի զարգացումը, հակառակը` կխթանեն դրա վերափոխումը։

«93 չէ՞ր». Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Ռեշտ-Աստարա երկաթուղու թեման

Առանցքային ուղղություն է դառնում լոգիստիկ ենթակառուցվածքների հարմարեցումն ու երթուղիների դիվերսիֆիկացումը: Հատուկ ուշադրություն է դարձվում «Հյուսիս-հարավ» միջանցքի ամրապնդմանը, որը երեք ճյուղ է ներառում՝ արևելյան, արևմտյան և միջին (կասպյան): Փոխադրումները շարունակվում են բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս մասամբ փոխհատուցել առաջացող սահմանափակումները։

«Լոգիստիկայի թուլացումը ազդում է երկու երկրների միջև առկա առևտրային գործընթացի վրա, բայց մենք փորձում ենք մեծացնել մեր կայունությունը աշխարհաքաղաքական իրադարձությունների և պատժամիջոցների նկատմամբ՝ դիվերսիֆիկացնելով առևտրային երթուղիները», – նշել է իրանցի դիվանագետը։

Ջալալին ընդգծել է, որ միջին երթուղին (Կասպից ծովով) մեծ ներուժ ունի այս դիվերսիֆիկացմանը նպաստելու համար: Նրա խոսքով` պատերազմի փորձը ցույց է տվել, որ արտաքին ճնշումը պարտադիր չէ, որ հանգեցնի առևտրի ծավալների նվազման, այլ ավելի շուտ մղում է դեպի ավելի կայուն, տարածաշրջանային կողմնորոշում ունեցող երթուղիների, որոնք հիմնված են Եվրասիական տնտեսական միության պես կառույցների շրջանակում համագործակցելու վրա։

Հիշեցնենք` 2026 թվականի փետրվարին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը հայտարարեց, որ Ռեշտ-Աստարա նախագիծը կմեկնարկի ապրիլի 1-ին: Վերջնական պայմանավորվածության ստորագրումը պետք է կայանար «տրանսպորտային շաբաթվա» ընթացքում, որը նախատեսված է Սանկտ Պետերբուրգում մայիսի վերջին։

Ապրիլի 16-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանում այցելեց ապագա երկաթուղու հյուսիսային հատման կետ և վստահեցրեց, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել համագործակցել Բաքվի հետ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործում։

Leave a comment