Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել | Factor.TV

«Հանրային ձայն»-ի նախագահ Արտակ Գալստյանը, «Միավորում հանուն Հայաստանի»-ի տնօրեն Ժասմեն Բաբայանը, «Հայք» լիբերալ կուսակցության նախագահ Հայկ Մաղաքելյանը և «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը տուգանվել են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև՝ գույքի վերաբերյալ 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հանձնաժողովին չներկայացնելու համար։

Կուսակցությունների ղեկավարներից և ոչ մեկը վարույթի վերաբերյալ դիրքորոշում և պարզաբանումներ չի ներկայացրել։

Արտակ Գալստյանը, Ժասմեն Բաբայանը, Հայկ Մաղաքելյանը և Արսեն Սարգսյանը տուգանվել են 40 հազարական դրամով։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment