https://arm.sputniknews.ru/20260420/israjelci-zinvvory-libananum-kvotrel-e-hisus-qristvosi-ardzany-101166019.html
Իսրայելցի զինվորը Լիբանանում կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը
Իսրայելցի զինվորը Լիբանանում կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը
Sputnik Արմենիա
Լիբանանի հարավում տեղի ունեցած վանդալիզմի լուսանկարը տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու զայրույթը։ 20.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-20T10:16+0400
2026-04-20T10:16+0400
2026-04-20T10:16+0400
լիբանան
իսրայել
զինվորական
զինվոր
արձան
հիսուս քրիստոս
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101164233_0:0:1635:919_1920x0_80_0_0_16950f8f8d306c66391b9443ab66cdd9.jpg.webp
Իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում գտնվող Դիբել բնակավայրում, հաղորդում է Lebanon Debate-ը։«Իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Լիբանանի հարավում իրականացված ռեյդի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։Լիբանանի հարավում տեղի ունեցած վանդալիզմի լուսանկարը տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու զայրույթը։Մեկնաբանելով միջադեպը՝ իսրայելական բանակը հայտարարել է, որ նման գործողությունները չեն համապատասխանում «իսրայելական զինված ուժերի սկզբունքներին» և որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել տասնօրյա հրադադարի մասին, որն սկսվում է ապրիլի 17-ի տեղական ժամանակով ժամը 00:00-ից: Լիբանանի ազգային NNA գործակալությունը, սակայն, նախօրեին պնդում էր, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել լիբանանյան բնակավայրերին:
լիբանան
իսրայել
2026
Լուրեր
am_HY
Израильский военный разбил статую Иисуса Христа в Ливане
Sputnik Արմենիա
Израильский военный разбил статую Иисуса Христа в Ливане
2026-04-20T10:16+0400
true
PT1M00S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/14/101164233_165:0:1390:919_1920x0_80_0_0_4238d1f90cebcbcaa043c1c02d252301.jpg.webp
լիբանան, իսրայել, զինվորական, զինվոր, արձան, հիսուս քրիստոս, տեսանյութեր
լիբանան, իսրայել, զինվորական, զինվոր, արձան, հիսուս քրիստոս, տեսանյութեր
Լիբանանի հարավում տեղի ունեցած վանդալիզմի լուսանկարը տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու զայրույթը։
Իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում գտնվող Դիբել բնակավայրում, հաղորդում է Lebanon Debate-ը։
«Իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Լիբանանի հարավում իրականացված ռեյդի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լիբանանի հարավում տեղի ունեցած վանդալիզմի լուսանկարը տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու զայրույթը։
Մեկնաբանելով միջադեպը՝ իսրայելական բանակը հայտարարել է, որ նման գործողությունները չեն համապատասխանում «իսրայելական զինված ուժերի սկզբունքներին» և որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի։