Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց՝ իշխանությո

«Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ:

2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները:

Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում, մարդասիրությունը պիտի լինի անսակարկելի իրավական արժեք։Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը։

Մենք պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը։Մեկընդմիշտ փակենք։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Ուժ, խաղաղություն և համերաշխություն բոլորիս»:

 Այս ամսին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

Leave a comment