https://arm.sputniknews.ru/20260419/khvorhrdajin-zhvoghvovrdi-ceghaspanutjan-zvoheri-hishataki-orn-e-dasakhvosutjun-gjumrium–101157150.html
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. դասախոսություն՝ Գյումրիում
Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է. դասախոսություն՝ Գյումրիում
Sputnik Արմենիա
Այս տարի ապրիլի 19-ին առաջին անգամ նշվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի… 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T17:59+0400
2026-04-19T17:59+0400
2026-04-19T17:59+0400
խսհմ
հայրենական մեծ պատերազմ
նացիզմ
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101152567_0:67:1280:787_1920x0_80_0_0_4355ca19f62edbc643f41faef5eed759.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրիում՝ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, անցկացվել է արտագնա դասախոսություն՝ խորհրդային ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված Միասնական գործողությունների օրվա շրջանակում, հայտնում է Գյումրիում Ռուսական տունը։Ապրիլի 19-ը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս տարի այն նշվում է առաջին անգամ:Ռազմաբազայի պատմության թանգարանում մասնակիցներին ներկայացվեցին արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, տարբեր տարիների զինվորական համազգեստի տարրեր: Կենտրոնական տեղ էր գրավում Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսը՝ սպառազինությունից և հանդերձանքից մինչև ռազմաճակատային նամակներ, որոնցում մինչ օրս հնչում է ժամանակի կենդանի ձայնը։Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին Հայաստանն իր ներդրումն է ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:Օրվա նշանակության և պատմական հիշողության հանդեպ խնամքով վերաբերմունքի անհրաժեշտության մասին խոսեցին նաև «Ռուսաստանի ընկերներ» ՀԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ամիրյանը և Հենրիետա Մխիթարյանը՝ արդեն ոչ թե որպես վկա, այլ որպես հիշողության կրող, որը փոխանցվում է ուղղակիորեն՝ առանց միջնորդների և մեկնաբանությունների։Մասնակիցները նաև այցելեցին Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճարը, ինչպես նաև ծաղիկներ դրեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ։Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական դիվանագիտությունը ձգտելու է հասնել նրան, որ նացիստների և նրանց կամակատարների հանցագործությունները Խորհրդային Միության քաղաքացիների դեմ միջազգային հանրության կողմից ճանաչվեն որպես խորհրդային ժողովրդի ցեղասպանություն: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի վճռականորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը, հակազդել նացիստական հանցագործներին և նրանց կամակատարներին սպիտակեցնելու փորձերին, կպայքարի Երկրորդ համաշխարհային պատերազմի միջազգայնորեն ճանաչված արդյունքները վերանայելու դեմ։
խսհմ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/13/101152567_72:0:1209:853_1920x0_80_0_0_45c1290c284ea90aa63e2a4dd00fc8c8.jpg.webp
խսհմ, հայրենական մեծ պատերազմ, նացիզմ, ցեղասպանություն
խսհմ, հայրենական մեծ պատերազմ, նացիզմ, ցեղասպանություն
Այս տարի ապրիլի 19-ին առաջին անգամ նշվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Գյումրիում՝ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, անցկացվել է արտագնա դասախոսություն՝ խորհրդային ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված Միասնական գործողությունների օրվա շրջանակում, հայտնում է Գյումրիում Ռուսական տունը։
Ապրիլի 19-ը 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների և նրանց հանցակիցների կողմից իրականացված խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս տարի այն նշվում է առաջին անգամ:
Ռազմաբազայի պատմության թանգարանում մասնակիցներին ներկայացվեցին արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, տարբեր տարիների զինվորական համազգեստի տարրեր: Կենտրոնական տեղ էր գրավում Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսը՝ սպառազինությունից և հանդերձանքից մինչև ռազմաճակատային նամակներ, որոնցում մինչ օրս հնչում է ժամանակի կենդանի ձայնը։
Գյումրու Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը հիշեցրեց, որ պատերազմի տարիներին Հայաստանն իր ներդրումն է ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:
«Մենք գիտենք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 600 հազար հայերի մասին, գիտենք, թե ինչ ջերմությամբ է Հայաստանն այդ տարիներին դիմավորել շրջափակված Լենինգրադի երեխաներին, այն 120 երեխաներին, որոնք Սանահին են ուղարկվել 51-րդ մանկատնից: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե որքան ծանր է տրվել այդ հաղթանակը», – նշեց նա։
Օրվա նշանակության և պատմական հիշողության հանդեպ խնամքով վերաբերմունքի անհրաժեշտության մասին խոսեցին նաև «Ռուսաստանի ընկերներ» ՀԿ Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ամիրյանը և Հենրիետա Մխիթարյանը՝ արդեն ոչ թե որպես վկա, այլ որպես հիշողության կրող, որը փոխանցվում է ուղղակիորեն՝ առանց միջնորդների և մեկնաբանությունների։
Մասնակիցները նաև այցելեցին Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի տաճարը, ինչպես նաև ծաղիկներ դրեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի Հավերժական կրակի մոտ։