https://arm.sputniknews.ru/20260419/zhamanakn-e-pajtecnel-shrjanarvvogh-bvolvor-stern-u-anharki-shaharkumnery-onik-gasparjan-101145491.html
Ժամանակն է պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները. Օնիկ Գասպարյան
Ժամանակն է պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները. Օնիկ Գասպարյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետին վրդովեցրել է այն, որ «որոշ անձինք տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր` շահարկելով իր անձը»։ 19.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-19T10:23+0400
2026-04-19T10:23+0400
2026-04-19T10:23+0400
սեյրան օհանյան
օնիկ գասպարյան
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26676154_0:33:1101:652_1920x0_80_0_0_2a5cf922a7242d7d828cfe373a75caae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկում է Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել` նշելով, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իր անձը։ԱԺ–ում փակ ձևաչափով քննարկմանը նա առաջակում է ներգրավել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,– հայտարարել է ԶՈւ նախկին ԳՇ պետը։Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլի 17–ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ ադեկվատ կառավարումն ու իրարամերժ գործողություններն են հանգեցրել 2020 թվականի 44–օրյա պատերազմին։ Նրա խոսքով` Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ–ն մինչև հոկտեմբերի 27–ը մեկ ամիս պահել են։Ըստ Օհանյանի` մնացած հատվածով են Փաշինյանի վկայակոչած գեներալները փախել, և նա գտնում է, որ դա ՀՀ իշխանության պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում է վարչապետը` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա գտնում է, որ հենց ՀՀ պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել՝ եկել–հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26676154_92:0:1007:686_1920x0_80_0_0_4776100656d59158e38252ed56c26682.jpg.webp
սեյրան օհանյան, օնիկ գասպարյան, արցախյան պատերազմ
սեյրան օհանյան, օնիկ գասպարյան, արցախյան պատերազմ
ՀՀ ԶՈւ նախկին ԳՇ պետին վրդովեցրել է այն, որ «որոշ անձինք տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր` շահարկելով իր անձը»։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկում է Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել` նշելով, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իր անձը։
«Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց»,– նշել է նա։
ԱԺ–ում փակ ձևաչափով քննարկմանը նա առաջակում է ներգրավել այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,– հայտարարել է ԶՈւ նախկին ԳՇ պետը։
Ըստ Օհանյանի` մնացած հատվածով են Փաշինյանի վկայակոչած գեներալները փախել, և նա գտնում է, որ դա ՀՀ իշխանության պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում է վարչապետը` երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նա գտնում է, որ հենց ՀՀ պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել՝ եկել–հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները։