https://arm.sputniknews.ru/20260418/vov-tirum-e-transpvortajin-hangujcnerin-na-tirum-e-ashkharhin-kvonferans-erevanum-101140134.html
Ով տիրում է տրանսպորտային հանգույցներին, նա տիրում է աշխարհին. կոնֆերանս Երևանում
Ով տիրում է տրանսպորտային հանգույցներին, նա տիրում է աշխարհին. կոնֆերանս Երևանում
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պնդում է՝ գլոբալացմանը զուգահեռ հիմա նկատվում է նաև հակառակ էֆեկտը՝ տարածաշրջանայնացումը։ 18.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-18T20:06+0400
2026-04-18T20:06+0400
2026-04-18T20:06+0400
երևան
կոնֆերանս
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
թաթուլ մանասերյան
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101135281_0:64:1223:752_1920x0_80_0_0_191764135e74f099face4510e0772ea5.jpg.webp
Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական հանրության հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում այսօր տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական ռիսկերը, Հարավային Կովկասի զարգացման սցենարները և հակամարտության ազդեցությունը Մերձավոր Արևելքում» թեմայով կոնֆերանս:Արևելագետ Կարինե Գևորգյանը, թյուրքագետ Վլադիմիր Ավատկովը և տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կանխատեսումներ են ներկայացրել իրավիճակի զարգացման վերաբերյալ:Իրանի կարևորությունը ողջ տարածաշրջանի (և կոնկրետ Հայաստանի համար) թերագնահատում ենԹաթուլ Մանասերյանը փաստում է՝ ցավոք, այսօր Հայաստանում Մերձավոր Արևելքի մասին կարող են խոսել բացառապես մասնագետները՝ փորձագիտական հանրության ներկայացուցիչները, գուցե նաև ուսանողները, որոնց նրանք դասավանդում են։Մերձավորարևելյան հարթակում կատարվող իրադարձությունները մեր հասարակությունն ընկալում և ըմբռնում է չափազանց պարզունակ է, եթե չասենք` ընկալում և ըմբռնում իսպառ չկա։Մանասերյանը դժգոհում է՝ մեր երկրում հրապարակվող նյութերում և վերլուծական հոդվածներում շատ դժվար է գտնել իրական գնահատական, թե որքան կարևոր է Իրանի տնտեսությունը ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ կոնկրետ մեր երկրի համար:«Այնպիսի տպավորություն է, որ մեր անկախության և ինքնորոշման այս 35 և ավելի տարիներին կարծես միտումնավոր չենք ուզում նկատել մեր հարևանին։ Չենք ուզում, որովհետև իրականության մեջ ուղղակի օբյեկտիվ տեղեկատվություն չունենք նրա մասին»։Տնտեսագետը պարզաբանում է՝ պետք է հասկանալ, որ այժմ Հարավային Կովկասում կոշտ պայքար է ընթանում բնական ռեսուրսների տիրապետման և վերաբաշխման համար: Տնտեսագետը նշում է, որ այս առումով մի շարք սպառնալիքներ կան տարածաշրջանի երկրների (և առաջին հերթին Հայաստանի) համար՝ կոմունիկացիաների ճգնաժամ, էներգետիկ անվտանգության սպառնալիքներ, լուրջ վտանգի տակ հայտնված ժողովրդագրություն, մի շարք այլ ռիսկեր։Իրանն այժմ իսկական Հայրենական մեծ պատերազմ է մղումԻրանագետ Կարինե Գևորգյանի կարծիքով՝ այս տարվա փետրվարին Իրանին հարվածելը և բանակցողներին և երկրի քաղաքական վերնախավի մի մասին ապանելը երկրի կողմից ընկալվում է որպես Հայրենական մեծ պատերազմ: Իրանի սպառազինության կենտրոնացումը երկրի հարավում և հյուսիս-արևմուտքում շատ մեծ է, ինչը նշանակում է, որ ռազմական արշավը շարունակվելու է, բայց ցնցումներով, ակտիվացման ժամանակահատվածներով, որոնց միջև կլինեն ռազմական գործողությունների կարճատև սառեցման փուլեր։Գևորգյանն ընդգծում է՝ այս ամենի ֆոնին Իրանը շրջապատող հարևանները` առաջին հերթին հետխորհրդային տարածքի երկրները, դեռևս գոյություն ունեն, եթե կարելի է այսպես ասել, իներցիոն ռեժիմում։ Նրանց մոտ աշխարհակարգի գլոբալ վերափոխմանը հարմարվելու ոչ մի մոդել չի ձևավորվել։ Քաղաքագետի խոսքով՝ նրանք դեռ պետք է գիտակցեն, որ գլոբալ պայքարը գնում է մայրցամաքային և ծովային հանգույցների համար, և ով վերահսկում է դրանք, այլևս կարիք չունի վերահսկելու ամբողջ մայրցամաքը:Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ գլոբալ միտումների վերաբերյալ ասվածին հավելում է հետևյալը՝ գլոբալացմանը զուգահեռ այժմ նկատվում է նաև հակառակ էֆեկտը՝ տարածաշրջանայնացումը։ Իսկ արդեն ձևավորված տարածաշրջանային, կամ ընթացքի մեջ գտնվող միավորումները վկայությունն են այն բանի, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ։Ներկա իրողությունների բերումով` այսուհետ աշխարհը բազմաբևեռ էԹյուրքագետ Վլադիմիր Ավատկովն իր հերթին փաստում է՝ այժմ մենք տեսնում ենք համաշխարհային կարգի վերափոխում։ Միաժամանակ նա մատնանշում է այն փաստը, որ այս համակարգը միշտ փոխվել է մեծ պատերազմների՝ նապոլեոնյան, Առաջին, Երկրորդ աշխարհամարտերի արդյունքում։«Առայժմ հաջողվում է զերծ մնալ գլոբալ պատերազմից։ Մենք տեսնում ենք ավելի փոքր կոնֆլիկտներ, որոնք փոխում են համակարգը: Դրանով կհաջողվի՞ ի վերջո` մեծ հարց է», – ասում է փորձագետը։Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ աշխարհակարգն, անշուշտ, արդեն անցնում է բազմաբևեռ վիճակի։ Ամեն դեպքում, արդեն կարելի է վստահորեն ասել, որ աշխարհն այլևս միաբևեռ չի լինի, նաև երկբևեռությունն էլ չի ձևավորվում: Այս բազմաբևեռությունն, իհարկե, ավելի արդար աշխարհակարգ է։ Բայց պետք է գիտակցել, որ նման համակարգը պակաս կառավարելի է և կոնֆլիկտային։Եվ այս առումով թյուրքագետը լսարանի ուշադրությունը հրավիրում է Թուրքիայի վրա։ Այն տարածաշրջանային զարգացող տերություններից մեկն է, որը հավակնում է համաշխարհային առաջնորդության։ Թուրքիան չունի համաշխարհային տերություն լինելու համար պարտադիր բաղադրիչ՝ ռեսուրսներ։ Բայց ունի շատ այլ գործոններ՝ կամք, հավակնություն։ Եվ Թուրքիան ակնհայտորեն ձգտում է տարածել սեփական ազդեցությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ իր երկիրն արժանի է շատ ավելի մեծ ճանաչման ու ըմբռնման, քան ունի հիմա։
երևան
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
հարավային կովկաս
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/12/101135281_68:0:1155:815_1920x0_80_0_0_c8c51169a5ab67e2e582c97080e07fb9.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
երևան, կոնֆերանս, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, թաթուլ մանասերյան, հեղինակներ
երևան, կոնֆերանս, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, հարավային կովկաս, թաթուլ մանասերյան, հեղինակներ
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պնդում է՝ գլոբալացմանը զուգահեռ հիմա նկատվում է նաև հակառակ էֆեկտը՝ տարածաշրջանայնացումը։
Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական հանրության հայտնի ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում այսօր տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական ռիսկերը, Հարավային Կովկասի զարգացման սցենարները և հակամարտության ազդեցությունը Մերձավոր Արևելքում» թեմայով կոնֆերանս:
Արևելագետ Կարինե Գևորգյանը, թյուրքագետ Վլադիմիր Ավատկովը և տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կանխատեսումներ են ներկայացրել իրավիճակի զարգացման վերաբերյալ:
Իրանի կարևորությունը ողջ տարածաշրջանի (և կոնկրետ Հայաստանի համար) թերագնահատում են
Թաթուլ Մանասերյանը փաստում է՝ ցավոք, այսօր Հայաստանում Մերձավոր Արևելքի մասին կարող են խոսել բացառապես մասնագետները՝ փորձագիտական հանրության ներկայացուցիչները, գուցե նաև ուսանողները, որոնց նրանք դասավանդում են։
Մերձավորարևելյան հարթակում կատարվող իրադարձությունները մեր հասարակությունն ընկալում և ըմբռնում է չափազանց պարզունակ է, եթե չասենք` ընկալում և ըմբռնում իսպառ չկա։
Մանասերյանը դժգոհում է՝ մեր երկրում հրապարակվող նյութերում և վերլուծական հոդվածներում շատ դժվար է գտնել իրական գնահատական, թե որքան կարևոր է Իրանի տնտեսությունը ինչպես Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ կոնկրետ մեր երկրի համար:
«Այնպիսի տպավորություն է, որ մեր անկախության և ինքնորոշման այս 35 և ավելի տարիներին կարծես միտումնավոր չենք ուզում նկատել մեր հարևանին։ Չենք ուզում, որովհետև իրականության մեջ ուղղակի օբյեկտիվ տեղեկատվություն չունենք նրա մասին»։
Տնտեսագետը պարզաբանում է՝ պետք է հասկանալ, որ այժմ Հարավային Կովկասում կոշտ պայքար է ընթանում բնական ռեսուրսների տիրապետման և վերաբաշխման համար: Տնտեսագետը նշում է, որ այս առումով մի շարք սպառնալիքներ կան տարածաշրջանի երկրների (և առաջին հերթին Հայաստանի) համար՝ կոմունիկացիաների ճգնաժամ, էներգետիկ անվտանգության սպառնալիքներ, լուրջ վտանգի տակ հայտնված ժողովրդագրություն, մի շարք այլ ռիսկեր։
Իրանն այժմ իսկական Հայրենական մեծ պատերազմ է մղում
Իրանագետ Կարինե Գևորգյանի կարծիքով՝ այս տարվա փետրվարին Իրանին հարվածելը և բանակցողներին և երկրի քաղաքական վերնախավի մի մասին ապանելը երկրի կողմից ընկալվում է որպես Հայրենական մեծ պատերազմ: Իրանի սպառազինության կենտրոնացումը երկրի հարավում և հյուսիս-արևմուտքում շատ մեծ է, ինչը նշանակում է, որ ռազմական արշավը շարունակվելու է, բայց ցնցումներով, ակտիվացման ժամանակահատվածներով, որոնց միջև կլինեն ռազմական գործողությունների կարճատև սառեցման փուլեր։
Գևորգյանն ընդգծում է՝ այս ամենի ֆոնին Իրանը շրջապատող հարևանները` առաջին հերթին հետխորհրդային տարածքի երկրները, դեռևս գոյություն ունեն, եթե կարելի է այսպես ասել, իներցիոն ռեժիմում։ Նրանց մոտ աշխարհակարգի գլոբալ վերափոխմանը հարմարվելու ոչ մի մոդել չի ձևավորվել։ Քաղաքագետի խոսքով՝ նրանք դեռ պետք է գիտակցեն, որ գլոբալ պայքարը գնում է մայրցամաքային և ծովային հանգույցների համար, և ով վերահսկում է դրանք, այլևս կարիք չունի վերահսկելու ամբողջ մայրցամաքը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ գլոբալ միտումների վերաբերյալ ասվածին հավելում է հետևյալը՝ գլոբալացմանը զուգահեռ այժմ նկատվում է նաև հակառակ էֆեկտը՝ տարածաշրջանայնացումը։ Իսկ արդեն ձևավորված տարածաշրջանային, կամ ընթացքի մեջ գտնվող միավորումները վկայությունն են այն բանի, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ։
Ներկա իրողությունների բերումով` այսուհետ աշխարհը բազմաբևեռ է
Թյուրքագետ Վլադիմիր Ավատկովն իր հերթին փաստում է՝ այժմ մենք տեսնում ենք համաշխարհային կարգի վերափոխում։ Միաժամանակ նա մատնանշում է այն փաստը, որ այս համակարգը միշտ փոխվել է մեծ պատերազմների՝ նապոլեոնյան, Առաջին, Երկրորդ աշխարհամարտերի արդյունքում։
«Առայժմ հաջողվում է զերծ մնալ գլոբալ պատերազմից։ Մենք տեսնում ենք ավելի փոքր կոնֆլիկտներ, որոնք փոխում են համակարգը: Դրանով կհաջողվի՞ ի վերջո` մեծ հարց է», – ասում է փորձագետը։
Քաղաքագետը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ աշխարհակարգն, անշուշտ, արդեն անցնում է բազմաբևեռ վիճակի։ Ամեն դեպքում, արդեն կարելի է վստահորեն ասել, որ աշխարհն այլևս միաբևեռ չի լինի, նաև երկբևեռությունն էլ չի ձևավորվում: Այս բազմաբևեռությունն, իհարկե, ավելի արդար աշխարհակարգ է։ Բայց պետք է գիտակցել, որ նման համակարգը պակաս կառավարելի է և կոնֆլիկտային։
Եվ այս առումով թյուրքագետը լսարանի ուշադրությունը հրավիրում է Թուրքիայի վրա։ Այն տարածաշրջանային զարգացող տերություններից մեկն է, որը հավակնում է համաշխարհային առաջնորդության։ Թուրքիան չունի համաշխարհային տերություն լինելու համար պարտադիր բաղադրիչ՝ ռեսուրսներ։ Բայց ունի շատ այլ գործոններ՝ կամք, հավակնություն։ Եվ Թուրքիան ակնհայտորեն ձգտում է տարածել սեփական ազդեցությունը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ իր երկիրն արժանի է շատ ավելի մեծ ճանաչման ու ըմբռնման, քան ունի հիմա։