Մակրոնը «Հեզբոլլահին» է մեղադրել ֆրանսիացի զինվորի մահվան համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցիալական ցանցերում մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը ֆրանսիացի զինվորի մահվան համար։

«Մոնտոբանից 17-րդ պարաշյուտային ինժեներական գնդի շտաբի սերժանտ Ֆլորիան Մոնտորիոն զոհվել է այսօր առավոտյան հարավային Լիբանանում՝ UNIFIL-ի (Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն – խմբ.) վրա հարձակման ժամանակ։ Նրա երեք զինակիցները վիրավորվել և տարհանվել են։ Պետությունը իր հարգանքն ու աջակցությունն է հայտնում մեր զինվորների ընտանիքներին և Լիբանանում խաղաղության համար պայքարում ներգրավված մեր բոլոր զինվորականներին», – գրել է Մակրոնը։


Ըստ նրա՝ բոլոր ցուցումները վկայում են, որ այս հարձակման համար պատասխանատու է «Հեզբոլլահը»։

«Ֆրանսիան պահանջում է, որ լիբանանյան իշխանությունները անհապաղ ձերբակալեն պատասխանատուներին և ստանձնեն պատասխանատվությունը՝ UNIFIL-ի հետ միասին», – հավելել է նա։

Leave a comment