ՃՏՊ Դիլիջանի թունելում | Factor.TV

Հասարակություն

18.04.2026 | 17:33

Ապրիլի 18-ին, ժամը 12։35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և «Zil» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ վերջինիս վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։

Leave a comment