ՑԱԽԱԼ-ում ընդգծել են, որ գործում են քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հրադադարը ուժի մեջ մտնելուց հետո Լիբանանի հարավում մի քանի անգամ գրոհել է զինյալների վրա: Զինվորականների պնդմամբ՝ դա արվել է ի պատասխան «Հզբոլլահ» շարժման կողմից պայմանավորվածությունների խախտման։
«Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները, որոնք գտնվում էին «Դեղին գծից» այն կողմ՝ Լիբանանի հարավում, մի քանի միջադեպեր են արձանագրել, որոնց ընթացքում զինյալները խախտել են հրադադարը և մոտեցել Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին՝ ստեղծելով անմիջական սպառնալիք։ Այս միջադեպերից հետո և սպառնալիքը չեզոքացնելու նպատակով Իսրայելի ռազմաօդային ուժերը, ցամաքային ուժերի հետ միասին, ճշգրիտ հարվածներ են հասցրել ահաբեկիչներին», – ասվում է ՑԱԽԱԼ-ի մամուլի հայտարարության մեջ։
ՑԱԽԱԼ-ում ընդգծել են, որ գործում են քաղաքական ղեկավարության հրահանգների համապատասխան: