Ամենից մեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.04.2026 | 16:08

«Ամենամեծ սպառնալիքը յուրաքանչյուր երկրի համար անհաջող առաջնորդն է»․ այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ պետք է կատարվի մարդու մտքում, որպեսզի հնչի տեսակետ, թե Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Քոչարյանը դա համեմատել է այն իրավիճակի հետ, երբ պաղեստինցիները հայտարարեն, թե իրենց անվտանգության երաշխավորը Իսրայելն ու Նեթանյահուն։

Նա նշել է, որ խաղաղության թեման օգտագործվում է որպես ճնշման գործիք՝ ՀՀ քաղաքացու կամքի վրա ազդելու համար՝ հավելելով, որ «մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment