40 մլն 40 հազար դրամ կհատկացվի հեռահաղորդակցության միջոցներ, այլ սարքավորումներ ձեռք բերելու համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար:

ՀՀ կառավարության այսօրվա նիստին որոշում է ընդունվել։

Ըստ գործադիր իշխանության՝ վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտության պատճառով նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից: Սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20–ը։

Leave a comment