ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
«Ինոագետների» հաստափոր տրցակ ունենք, բայց ազատության մեջ են, որովհետև լրտեսության գիծը չեն հատել։ Այս մասին Կառքավարությունում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ գաղտնիք բացահայտել․ մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ՝ գործում է այլ երկրների օրակարգով։ Եթե նրանք դեռ ազատության մեջ են, նշանակում է՝ դեռևս լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Երբ գծեր հատվեն, կան, որ շատ մոտ են, եզրով քայլում են, երբ հատեն, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն ազգանուններով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ