NVIDIA–ի, Integra Technnologies–ի և Service Titan–ի ղեկավարները Փաշինյանի հետ քննարկել Հայաստանի հետ կապված նախագծերը

Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին


ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում վերոնշյալ ընկերությունների գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծման փաստը, ինչի արդյունքում էլ նրանք հաջողությամբ գործունեություն են ծավալում հայրենիքում և մտադիր են այն ընդլայնել։


Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։ 


Միաժամանակ, ընդգծվել է, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։ 


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, Հայաստան–ԱՄՆ համագործակցության զարգացման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ 

Leave a comment