Գիշերը 258 ուկրաինական ԱԹՍ է խոցվել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ

«Ապրիլի 17-ի ժամը 20.00-ից (Մոսկվայի ժամանակով – խմբ.) մինչև ապրիլի 18-ի ժամը 08.00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 258 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի, Ռոստովի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment