ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն

https://arm.sputniknews.ru/20260418/hh-zu-hatuk-nshanakutjan-stvorabazhanumneri-havelavtsharnery-kpvokhven-101085638.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78059008_0:0:1422:1066_1920x0_80_0_0_deed7fc35825d69462502bbe27ec7ba8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հավելավճար, զինված ուժեր, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ կառավարություն, զինծառայող, որոշում, սահմանազատում

հավելավճար, զինված ուժեր, հհ պաշտպանության նախարարություն (պն), հհ կառավարություն, զինծառայող, որոշում, սահմանազատում

Բաժանորդագրվել

Հաշվարկային տեղեկանքները ներկայացված են գաղտնի դրոշմագրով:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020 թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկվող զինծառայողների հավելավճարների հաշվարկման գործակիցները կփոխվեն։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Այս որոշմամբ կանխատեսվում է տարեկան լրացուցիչ ծախսեր (2025թ. գործող 1.3 և 2.5 առանձնահատուկ պայմանների ծախսերի հանրագումարի չափով), որի համար անհրաժեշտ է լինելու 2026 թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել շուրջ 3,5 մլրդ դրամ բյուջետային միջոցներ:

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. Միրզոյան

Որոշման մեջ նշվում է, որ ներկայում ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտվում են առանձնահատուկ պայմաններով սահմանված հավելավճարներից, որոնց հաշվարկման պայմանները և հավելումների չափերը տարբեր են: Այսօրվա որոշմամբ կհեշտացվի հավելավճարի տրամադրման գործընթացի հաշվառման, փաստաթղթավորման և հատկացման գործընթացը:

«ՀՀ կառավարության քաղաքականությունը ներկայում միտված է զինծառայողների սոցիալական արտոնությունների ու երաշխիքների ընդլայնմանը, որում առաջնահերթություն է տրվում դրամական ապահովությանը` որպես զինծառայողների նյութական և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Որոշման նպատակն է ապահովել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը:

Հաշվարկային տեղեկանքները ներկայացված են գաղտնի դրոշմագրով:

Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025–ի օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։

Leave a comment