Արցախից բռնի տեղահանվածների բնակարանների համար ՎԶԵԲ–ը 264.4 մլն դոլար դրամաշնորհ կտա ՀՀ–ին

https://arm.sputniknews.ru/20260418/arcakhic-brni-teghahanvatsneri-bnakaranneri-hamar-vzeby-2644-mln-dvolar-dramashnvorh-kta-hhin-101081884.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25414753_136:0:1541:1054_1920x0_80_0_0_e2bd1d5e432e24cc1f175a61f016579e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բնակարան, բնակարանաշինություն, արցախ, բռնի տեղահանված, դրամաշնորհ, վերականգնում

բնակարան, բնակարանաշինություն, արցախ, բռնի տեղահանված, դրամաշնորհ, վերականգնում

Բաժանորդագրվել

Համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ դրամաշնորհային համաձայնագրեր կստորագրի։ Համապատասխան որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրերով նախատեսվում է ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։

Որոշման մեջ նշվում է, որ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶԵԲ–ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն դոլար։

Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը փաստաթղթի ստորագրման ամսաթվից հետո 180–րդ օրն է։

Երևանամերձ համայնքներում տուն գնելու համար արցախցիները 3–ի փոխարեն 4 մլն դրամ կստանան

ՀՀ կառավարությունից նշում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 4,735 ընտանիք, որից 2,113-ն իրացրել է այն, պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ վճարվել է ավելի քան 4,2 մլրդ դրամ։

Leave a comment