Վերջին հինգ տարում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը գրեթե կրկնակի նվազել է. ԱՍՀ նախարար

Վերջին տարիներին ստեղծվող նոր աշխատատեղերի կայուն աճը հաստատվում է պաշտոնական վիճակագրությամբ․ Միասնական սոցիալական ծառայության տվյալներով՝ վերջին հինգ տարվա ընթացքում աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը կրճատվել է գրեթե կեսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։

«Երբ մենք խոսում ենք նոր ստեղծվող աշխատատեղերի մասին և ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ։

Ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով։ Կից նկարում յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերն են։

Դրանք ցույց են տալիս, որ մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը։ Եվ այս թվերի անկումը շարունակվում է»,- գրել է նա։

Leave a comment