https://arm.sputniknews.ru/20260417/erb-kveracvi-irani-navahangistneri-shrjapakumy-trampy-nvor-grarum-e-arel-101096772.html
Ե՞րբ կվերացվի Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփը նոր գրառում է արել
Ե՞րբ կվերացվի Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփը նոր գրառում է արել
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար։ 17.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-17T18:38+0400
2026-04-17T18:38+0400
2026-04-17T18:38+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նավահանգիստ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_0:160:3072:1888_1920x0_80_0_0_8cda37190ca1b84f256c842f5af804c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը պահպանվում է՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը, և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ գործարքը 100%-ով չի իրականացվել։Ապրիլի 17-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարել էր, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել էր «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է աշխատանքի ու լիարժեք անցման համար, սակայն ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա, քանի որ այն վերաբերում է միայն Իրանին, քանի դեռ Իրանի հետ մեր գործարքը 100%-ով չի ավարտվել: Գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։Ապրիլի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97451226_171:0:2902:2048_1920x0_80_0_0_565d5ab1b9d41850ec1bd449db88aef6.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավահանգիստ, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նավահանգիստ, դոնալդ թրամփ
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ծովային նավահանգիստների շրջափակումը պահպանվում է՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը, և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի հետ գործարքը 100%-ով չի իրականացվել։
Ապրիլի 17-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Լիբանանում հրադադարի կապակցությամբ հայտարարել էր, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով ամբողջությամբ բաց է հրադադարի ընթացքում։ Դրանից հետո Թրամփը Հորմուզի նեղուցն անվանել էր «Իրանի նեղուց»՝ Թեհրանին շնորհակալություն հայտնելով այն բացելու համար։
«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է աշխատանքի ու լիարժեք անցման համար, սակայն ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա, քանի որ այն վերաբերում է միայն Իրանին, քանի դեռ Իրանի հետ մեր գործարքը 100%-ով չի ավարտվել: Գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։
Ապրիլի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ու պայմանավորվել է երկրների միջև 10-օրյա հրադադարի մասին։